Միջազգային

Սաակաշվիլին 2008թ. պատերազմը սկսել է դրսի հրահանգով. «Վրացական երազանք»

Սաակաշվիլին 2008թ. պատերազմը սկսել է դրսի հրահանգով. «Վրացական երազանք»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականի օգոստոսին «հնգօրյա պատերազմ» սկսեց դրսի հրահանգով. ասվում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։ Կուսակցությունը չի նշում, թե կոնկրետ ովքեր են Սահակաշվիլիին նման «հանձնարարական» տվել։

«Վրացական հասարակության մեծ մասն իրավացիորեն կասկածում է Սաակաշվիլիի ադեկվատությանը։ Սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սաակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անկայունության, այլ դրսից ցուցումների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին»,- ասվում է փաստաթղթում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական