Միջազգային

Ուկրաինան ԵՄ-ից 4.2 մլրդ ֆինանսական օգնություն է ստացել

Ուկրաինան ԵՄ-ից 4.2 մլրդ ֆինանսական օգնություն է ստացել

Ուկրաինան Եվրամիությունից 4,2 միլիարդ եվրոյի օգնություն է ստացել «Ուկրաինայի հիմնադրամ» ծրագրի շրջանակներում: Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է վարչապետ Դենիս Շմիհալը։

Նրա խոսքով՝ կառավարությունն այդ միջոցները կօգտագործի սոցիալական ծրագրերի, հումանիտար ոլորտի և այլ կարևոր բյուջետային ծրագրերի համար։ Ուկրաինան շարունակում է ռազմական ծախսերը ֆինանսավորել բացառապես սեփական միջոցներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական