Միջազգային

Իրանը կարող է այս շաբաթ հարձակվել Իսրայելի վրա

Իրանը կարող է այս շաբաթ հարձակվել Իսրայելի վրա

Սպիտակ տանը ենթադրում են, որ Իրանը կարող է «մեծ» հարձակում գործել Իսրայելի վրա արդեն այս շաբաթ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ 

Քիրբիի խոսքով՝ անհրաժեշտ է նախապատրաստվել այն փաստին, որ «դա կարող է լինել հարձակումների զգալի շարք»․ «Մենք կիսում ենք նույն մտահոգություններն ու ակնկալիքները հնարավոր ժամկետների վերաբերյալ, ինչ մեր իսրայելցի գործընկերները. դա կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ», - ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական