Իսրայելն իր ռազմաօդային ուժերի համար կմշակի և կարտադրի իր սեփական ծանր ռումբերը, որպեսզի հաղթահարի մատակարարումների հետաձգման հետ կապված խնդիրները և ապահովի զինամթերքի կարևոր տեսակների անկախությունը: Այդ մասին հայտնում է Israel Hayom թերթը։
Ըստ լրատվականի՝ նախատեսվում է Իսրայելում մեծացնել տանկերի ու զրահափոխադրիչների արտադրությունը։ Պարբերականը հայտնում է նաև, որ իսրայելցի զինվորականները սպասում են նախարարական հանձնաժողովի հավանությանը ԱՄՆ-ից F-15 էսկադրիլիա և Իսրայելի ռազմածովային ուժերի համար նոր նավեր գնելու համար։