Միջազգային

ԵՄ-ն Թրամփի հետ հարցազրույցից առաջ Մասկին հիշեցրել է պատասխանատվության մասին

ԵՄ-ն Թրամփի հետ հարցազրույցից առաջ Մասկին հիշեցրել է պատասխանատվության մասին

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոն X սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի առցանց հեռարձակման նախօրեին նամակ է ուղարկել Իլոն Մասկին՝ զգուշացնելով «վնասակար բովանդակության» համար պատասխանատվության մասին։

«Մեծ լսարանը մեծ պատասխանատվություն է ենթադրում, ուստի նամակ եմ ուղարկել Իլոն Մասկին»,- հայտնել է պաշտոնյան:

Փաստաթղթում եվրահանձնակատարը, մասնավորապես, հիշեցրել է Մասկին թվային ծառայությունների մասին ԵՄ օրենքը՝ վնասակար բովանդակության ժամանակին հեռացման, ինչպես նաև խոսքի ազատության հարգման և բազմակարծության ապահովման անհրաժեշտության մասին: 

Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել էր, որ նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածուի հարցազրույցը Մասկի հետ նախատեսված է օգոստոսի 12-ին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական