Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 121 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Այդ մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեսեյ Սմիրնովը։
Նա նշել է, որ իրավիճակը Կուրսկի շրջանում ծանր է, 28 բնակավայր գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի մոտ 2 հազար բնակչի ճակատագիր անհայտ է։