Միջազգային

«Ագրեսորին պատասխան տալու իրավունքն ապահովագրված է»․ Իրանի նախագահ

«Ագրեսորին պատասխան տալու իրավունքն ապահովագրված է»․ Իրանի նախագահ

Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին «երկխոսության, բանակցությունների և խաղաղության» կոչ է արել:

Վատիկանի հայտարարության համաձայն՝ Պարոլինը հայտնել է Հռոմի պապի «լուրջ մտահոգությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ վերահաստատելով, որ անհրաժեշտ է ամեն գնով խուսափել հակամարտության ընդլայնումից և փոխարենը նախընտրել երկխոսությունը, բանակցությունները և խաղաղությունը»։

Փեզեշքիանը, ընդգծելով Իրանի սկզբունքային դիրքորոշումները, հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները հակասում են մարդկային և իրավական բոլոր սկզբունքներին։

«Միջազգային չափանիշներով՝ ագրեսորին պատասխան տալու իրավունքն ապահովագրված է»,- ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական