Միջազգային

Աթենքի շրջակայքում անտառային հրդեհներ են և էվակուացիա

Աթենքի շրջակայքում անտառային հրդեհներ են և էվակուացիա

Կիրակի օրը Աթենքից հյուսիս-արևելք բռնկված անտառային հրդեհը տարածվել է Հունաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Պենտելի լեռան վրա՝ զանգվածային տարհանումների պատճառ դառնալով։

Հրդեհի պատճառով առավոտյան ժամը մոտ 5-ին տարհանվել են Նեա և Պալայա Պենտելի բնակավայրերի բնակիչները, իսկ քիչ անց հրաման է տրվել տարհանել Դրաֆի, Դիոնի, Դամարասի Ռաֆինա, Դաու Պենտելի, Ագիոս Սպիրիդոն և Անատոլի Նեա բնակավայրերը։ Միաժամանակ տարհանվել են Պենտելիի մանկական հիվանդանոցի և 414-րդ զինվորական հոսպիտալի, ինչպես նաև Անատոլիի շրջանի Սուրբ Եփրեմի վանական համալիրի և Պենտելիի վանքի անձնակազմն ու հիվանդները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական