Միջազգային

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը հայտնել է Իսրայելին, որ զինադադար է ուզում

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը հայտնել է Իսրայելին, որ զինադադար է ուզում

ՀԱՄԱՍ արմատական ​​իսլամիստական ​​շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարը, որն ընտրվել է Քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, Եգիպտոսի և Քաթարի միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել Իսրայելին, որ զինադադար է ցանկանում։

Այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի սեփական աղբյուրը։ «Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է դա», - պարզաբանում է հեռուստաալիքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական