Միջազգային

Իսրայելի ռազմական օդաչուներին արգելվել է լքել երկիրը

Իսրայելի ռազմական օդաչուներին արգելվել է լքել երկիրը

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարը հատուկ հրաման է արձակել օդային անձնակազմի արտասահմանյան ճանապարհորդությունները դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է «Radio Kan»-ը։

Ռադիոկայանի տվյալներով՝ նման որոշում է կայացրել Իսրայելի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը՝ Իրանի և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» ահաբեկչական շարժման հնարավոր հարձակման նախապատրաստության լույսի ներքո անվտանգության իրավիճակը գնահատելուց հետո։ Իսրայելական ռազմաօդային ուժերի օդաչուների համար հանգստի օրերին արտասահման մեկնելու ամբողջական արգելք է դրվել, իսկ այլ նպատակներով ուղևորությունները կպահանջեն վերահաստատում անհատական մոտեցմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական