Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը երկուշաբթի առավոտյան հայտարարել է սահմանային Կրասնոյարուժսկի շրջանի բնակչության տարհանման մեկնարկի մասին։
«Մենք անհանգիստ առավոտ ենք ապրում։ Սկսում ենք Կրասնոյարուժսկի շրջանի բնակիչներին տեղափոխել ավելի ապահով վայրեր»,- ասել է Գլադկովը։