ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 11-ի գիշերը Կուրսկի շրջանի տարածքում 14 անօդաչու թռչող սարք և չորս մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ է խոցվել։ Օրվա ընթացքում զինվորականները կասեցրել են Ուկրաինայի զինված ուժերի շարժական խմբերի բեկումը Կուրսկի շրջանի Տոլպինո, Ժուրավլի և Օբշչի Կոլոդեզ բնակավայրերի տարածքներում։
Կիրակի գիշերը Կուրսկը ենթարկվել է հրթիռային հարձակման, զոհեր չկան: Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ խոցված հրթիռներից մեկի բեկորներն ընկել են բնակելի թաղամասի վրա։ Լրջորեն վնասվել է ինը հարկանի շենքը, կոտրվել են հարևան շենքերի ապակիները, վիրավորվել է 13 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։