Վրաստանի իշխանությունները ԱՄՆ-ից փոխադարձ քայլեր են սպասում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«ԱՄՆ-ն գլոբալ ազդեցություն ունեցող շատ մեծ երկիր է, մեր հարաբերություններում շատ բան կարող է փոխվել։ Ամեն ինչ կախված է մեր ամերիկացի գործընկերներից։ Սպասում ենք փոխադարձ քայլերի. եթե մոտեցումները զգալիորեն փոխվեն, ապա ոչինչ չի խանգարի նորից սկսել հարաբերությունները։ Գլխավորը արդարությունն է, արդար մոտեցումը»,- ասել է Կոբախիձեն։