Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ նվազեցնելու ռազմական լարվածությունը Մերձավոր Արևելքում և կանխելու անցումը դեպի տարածաշրջանային խոշոր հակամարտություն, հայտարարել է Հորդանանի միապետը Ամմանում Կոնգրեսի պատվիրակությանն ընդունելիս։
«Հորդանանը երբեք պատերազմի թատերաբեմ չի դառնա և թույլ չի տա, որ իր ժողովուրդը վտանգի ենթարկվի»,-ընդգծել է Աբդուլլահ II-ը, որին մեջբերում է Al Mamlaka հեռուստաալիքը։
Պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում համապարփակ հանգստություն ձեռք բերելու և էսկալացիան նվազեցնելու համար, հավելել է նա։