Միջազգային

ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Իրաքի հետ սահմանին

ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Իրաքի հետ սահմանին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում, հայտնում է Reuters-ը։ 

Զորավարժություններն ընթանում են Քերմանշահ նահանգում՝ Իրաքի հետ սահմանի մոտ, դրանք կտևեն մինչև երեքշաբթի: 

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել զորքերի մարտունակությունն ու զգոնությունը։

Զորավարժությունների մասին հայտնի է դարձել Մերձավոր արեւելքում իրադրության կտրուկ սրման ֆոնին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի և Բեյրութում «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրի սպանությունից հետո: Իրանն ու «Հըզբոլլահը» խոստացել են վրեժ լուծել նրանց թափված արյան համար։

ԻՀՊԿ-ի գեներալ Ալի Մոհամմեդը հայտարարել է, որ Իսրայելը պատասխան կստանա Հանիայի մահվան համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական