ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա ամսվա ընթացքում իր դեմոկրատ մրցակցի և ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճերի երեք փուլ կանցկացնի, որոնք նախատեսվում է կազմակերպել ամերիկյան երեք տարբեր հեռուստաալիքներով։
«Առաջին բանավեճը Կամալա Հարիսի հետ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Fox News-ի ուղիղ եթերում: Երկրորդ բանավեճը տեղի կունենա ABC-ում, սեպտեմբերի 10-ին Ֆիլադելֆիայի Independence Hall-ում։ Երրորդ բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին NBC-ի եթերում Գրանդ Ռապիդսում, Միչիգան»,- ասել է Թրամփը։
Միաժամանակ, քաղաքական գործիչը չի հստակեցրել՝ արդյոք Հարրիսն ինքը հաստատել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու իր հետ հեռուստաբանավեճերի բոլոր երեք փուլերին։