Ռուսաստանը հանդես է գալիս Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման, բանակցային գործընթացի զարգացման և երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման օգտին։
Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։