Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը չգիտի Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի ծրագրերի մասին։
«Նրա որոշելիքն է՝ ինչպես վարվել»․ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ Ջեյսվալը չի պատասխանել հարցին, թե որքան ժամանակ Հասինան կմնա Հնդկաստանում։ Նա նաև չի հստակեցրել, թե Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հինգշաբթի իր բրիտանացի գործընկեր Դևիդ Լամիի հետ հեռախոսազրույցում քննարկե՞լ է Հասինային ապաստան տրամադրելու հարցը, որը նախկին վարչապետն, ըստ լրատվամիջոցների, ավելի վաղ խնդրել էր Լոնդոնից։