ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 7-ի գիշերը, ՌԴ բանակը, անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի հետ միասին, կռվել է Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների հետ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Մարզի սահմանամերձ գոտուց կազմակերպվել է բնակիչների էվակուացիա։
Ուկրաինական զլմ-ները նախօրեին գրել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են հարձակվել Կուրսկի մարզի վրա՝ ստիպելով Ռուսաստանին զորքերը տեղափոխել Պոկրովսկի և Տորեցկի ուղղություններից։