Միջազգային

Արգենտինայի նախկին նախագահին արգելել են լքել երկիրը

Արգենտինայի նախկին նախագահին արգելել են լքել երկիրը

Արգենտինացի դատավոր Ջուլիան Էրկոլինին արգելել է նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին լքել երկիրը Ֆաբիոլա Յանեսի նկատմամբ ընտանեկան բռնության մեղադրանքների պատճառով։ Այդ մասին հայտնում է «La Nación» թերթը։ Դատավորը նաև արգելել է պետության նախկին ղեկավարին մոտենալ Յանեսին, ով նախկինում Ֆերնանդեսին մեղադրել էր ֆիզիկական և հոգեբանական բռնության մեջ։

Ֆերնանդեսը, ով երկիրը ղեկավարել է 2019-2023 թվականներին, հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները։ Ֆերնանդեսը և Յանեզը պաշտոնապես ամուսնացած չեն եղել, 2022 թվականի ապրիլին զույգը որդի է ունեցել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական