Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները օրինակ են որոշ հարևան երկրների համար։ Ալիևն ասել է, որ դա գնահատում է որպես Հարավային Կովկասում և, ավելի լայն, տարածաշրջանում անվտանգության գործոն։
Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման մասին՝ նախագահն ասել է, որ դա երևում է բարձրագույն և այլ մակարդակների շփումներից, ինչպես նաև երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ու ճանապարհային քարտեզների իրականացումից, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Իլհամ Ալիևն ասել է, որ այդ հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ են անցկացվում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Շոյգուն նշել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր են, և դրանք հաջողությամբ լուծվել են։ Այս առումով Շոյգուն, որպես դրա օրինակ, գնահատել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրականացումը և նշել, որ այս առումով եռակողմ սկզբունքով մեծ աշխատանք է կատարվել։