Միջազգային

Հութիները հայտարարել են, որ ամերիկյան ԱԹՍ են խոցել

Հութիները հայտարարել են, որ ամերիկյան ԱԹՍ են խոցել

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ իր մարտիկները ամերիկյան «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարք են խոցել և բալիստիկ հրթիռներով հարձակվել Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավի վրա:

«Եմենի զինված ուժերի ՀՕՊ ուժերը կարողացել են «երկիր-օդ» դասի ինքնաշեն հրթիռով խոցել ամերիկյան «MQ-9» ԱԹՍ-ն։ Ռազմածովային ուժերը և հրթիռային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ ռազմական գործողություն, որի ընթացքում բալիստիկ հրթիռներով գրոհել են Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավը, - ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշել է հութիների ներկայացուցիչը, նավը գնդակոծվել է Իսրայելի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը խախտելու համար, որի մասին ավելի վաղ հայտարարել էր «Անսար Ալլահ» շարժումը, իսկ ԱԹՍ-ն խոցվել է հենց հութիների հավաքած հրթիռի օգնությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական