Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF), երկրի հյուսիսի գիշերային գնդակոծությունից հետո հայտարարել են, որ որսացել են Լիբանանից եկած 30 արկերի մեծ մասը։ Կիրակի գիշերը Times of Israel-ը հայտնել է, որ Իսրայելի հյուսիսում Լիբանանից հրթիռային հարձակում է գրանցվել, հրթիռներից շատերը որսացել են Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից։
Ավելի վաղ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Հիլել գյուղի ուղղությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ հրետակոծությունն իրականացվել է ի պատասխան իսրայելական բանակի կողմից հարավային Լիբանանի բնակեցված շրջանների գնդակոծությունների։
«Գիշերը Իսրայելի հյուսիսում հնչած ազդանշանից հետո մոտ 30 արկ է հայտնաբերվել, որոնք գալիս էին Լիբանանի ուղղությամբ, որոնց մեծ մասը որսացել է Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը: Մեկ արկ ընկել է Բեյթ Հիլել շրջանում, իսկ մի քանիսն ընկել են բաց տարածքներում: Զոհեր չեն եղել»,- ասվում է Իսրայելի բանակի Telegram-ի ալիքում: