ԱՄՆ-ը Ֆիլիպիններին լրացուցիչ 500 մլն դոլար է հատկացնում անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման և երկրի զինված ուժերի արդիականացման համար։
Այդ մասին Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «2+2» ձևաչափով հանդիպման արդյունքներով, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, իսկ Ֆիլիպինների կողմից արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էնրիկե Մանալոն և Ժիլբերտո Թեոդորոն։