Միջազգային

ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել

ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել

Եվրամիության մի շարք երկրներ Թուրքիայից պատվիրել են անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:

«Հատկապես արևմտյան երկրները հիմա մեկը մյուսի հետևից պատվիրում են մեր անօդաչու սարքերը: Ես ձեզ չեմ ասի, թե որ երկրներն են դրանք, բայց այն փաստը, որ Եվրամիության երկրներն այժմ նման պահանջներ են ներկայացնում մեզ, ցույց է տալիս, թե ինչպես են փոխվել ժամանակները: Մեզ դա ուրախացնում»,-ասել է թուրք առաջնորդը լրագրողներին:

«Մենք կառուցում ենք մեր սեփական ինքնաթիռը, ստեղծել ենք մեր արբանյակը և ուղարկել այն տիեզերք, մենք դեռ ավելին կանենք և ավելի հեռուն կգնանք»,- հավելել է Էրդողանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական