Նիգերիայի իշխանությունները 220 մլն դոլարով տուգանել են ամերիկյան Meta ընկերությանը՝ անձնական տվյալների օգտագործման կանոնները խախտելու համար։
«Հետաքննությունը պարզել է, որ ընկերությունը երկար ժամանակ գործողություններ է կատարում, որոնք խախտում են սպառողների անձնական տվյալների պաշտպանության գործող ստանդարտները՝ դրանք յուրացնելով առանց սեփականատերերի համաձայնության», - մեջբերում է հանրապետության մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ադամու Աբդուլահին։
Աբդուլահիի խոսքով՝ Մետան խախտումներ է կատարել նաև խտրական գործելաոճի մեջ և չարաշահել է իր գերիշխող դիրքը շուկայում։
Հետաքննությունը, որին մասնակցել են Նիգերիայի մի քանի կառավարական գերատեսչություններ, անցկացվել է 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերը։ Կարգավորողն ուսումնասիրել է WhatsApp և Facebook սոցիալական ցանցերի ալգորիթմներն ու մեթոդները։