Միջազգային

Ալիևը խոսել է Փաշինյանի՝ Բրիտանիայում իր հետ հանդիպելուց հրաժարվելու մասին

Ալիևը խոսել է Փաշինյանի՝ Բրիտանիայում իր հետ հանդիպելուց հրաժարվելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ խոսել է Փաշինյանի՝ Բրիտանիայում իր հետ հանդիպումից հրաժարվելու մասին։

Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այսօր ինքն ավելի քիչ լավատեսորեն է տրամադրված դրան։

Ալիևը հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը հրաժարվել է իր հետ հանդիպել Բրիտանիայում։ Նա ասաց, որ այս հանդիպումը բրիտանական կառավարության նախաձեռնությունն ու առաջարկն էր, սակայն հայկական կողմը մերժել է այս առաջարկը։ 

Հիշեցնելով, որ չորս ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Շոլցը նմանատիպ հանդիպում էր կազմակերպել Մյունխենում, Ադրբեջանի նախագահն ասել է.

«Բրիտանական կառավարությունը նույն առաջարկն արեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի, իսկ հետո հեռանա նիստից։ Վարչապետ Փաշինյանը հրաժարվեց. ուրեմն, եթե նա չի ուզում խոսել ինձ հետ, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող ենք խոսել։ Ինչո՞ւ էր նա այցելում Լոնդոն և Օքսֆորդշիր, եթե չէր ցանկանում խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Այսինքն՝ շատ հարցերում կա շատ լուրջ հակասություն։ Բայց մենք կտեսնենք»:

Ալիևը հավելել է, որ մի քանի օր առաջ Բրիտանիայում՝ Օքսֆորդշիրում, բոլոր առաջնորդներն իրեն հարցեր էին տալիս Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի վերաբերյալ` կարծես թե բոլոր եվրոպական հարցերը լուծված են, և միակ խնդիրը մնացել է Հայաստան-Ադրբեջան հարցի լուծումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական