Միջազգային

Ռուսաստանից Իրան գազի մատակարարումները կարող են կազմել 300 մլն խ/մ օրական

Ռուսաստանից Իրան գազի մատակարարումները կարող են կազմել 300 մլն խ/մ օրական

Վերջերս ստորագրված հուշագրով Իրանին ռուսական գազի մատակարարումների ծավալը կկազմի օրական 300 մլն խ/մ գազ (տարեկան 109 մլրդ խ/մ)․ գրում են իրանական «Shana »և «Irna» գործակալությունները՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիին։ Համաձայնագրով «մեծ ծավալով ռուսական գազ կմատակարարվի Իրան ներքին սպառման և հարևան երկրների համար», իսկ գազատարի կառուցման ծախսերը կհոգա Ռուսաստանը։

Նախարարը փաստաթուղթն անվանել է «էներգետիկ դիվանագիտության գլուխգործոց, որը կարող է նախադրյալներ ստեղծել տնտեսական հեղափոխության համար և Իրանի օգնությամբ ապահովել տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը»։ Նա նաև նշել է, որ խոսքը Իրանի հյուսիսից հարավ գազատարի կառուցման մասին է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական