Ուկրաինան ու Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ռազմարդյունաբերական աջակցության պայմանագիր են կնքել:
«ՄԹ հետ մեր երկկողմ անվտանգության համաձայնագիրը շատ առումներով մոդել էր այլ համաձայնագրերի համար: Հուսով եմ՝ ձեր կառավարության օրոք կարող ենք հասնել մեր համաձայնագրի հիմնական նպատակներին: Միշտ պետք է հիշենք, որ Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը միշտ կարևոր է»,- ասել է Զելենսկին։