Միջազգային

Microsoft-ին հաջողվել է վերականգնել որոշ ծառայություններ

Microsoft-ին հաջողվել է վերականգնել որոշ ծառայություններ

Microsoft-ին, որի համակարգերում լուրջ տեխնիկական խափանումը հանգեցրել է աշխարհի գլոբալ ընկերությունների աշխատանքի ընդհատումների, հաջողվել է վերականգնել որոշ ծառայությունների աշխատանքը․ ասվում է ընկերության կայքում:

«Մեր տվյալները և հաճախորդների հաղորդակցությունը ցույց են տալիս, որ որոշ ծառայություններ վերականգնվել են», - ասվում է սերվերի կարգավիճակի հաղորդագրության մեջ: Նոր աշխատող ծառայություններից են՝ Microsoft Defender, Microsoft Intune, Microsoft OneNote, OneDrive for Business, SharePoint Online, Windows 365, Viva Engage և Microsoft Purview։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական