ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է բարելավել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Թրամփը նշել է, որ իր վերջին նախագահության ժամանակ իրեն արդեն հաջողվել է դա անել, և արդյունքում նա ստիպել է ԿԺԴՀ-ին դադարեցնել հրթիռային փորձարկումները։