Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մասնավոր զրույցի ժամանակ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ հարցումները ցույց են տալիս, որ նախագահը չի կարող հաղթել Դոնալդ Թրամփին, և որ Բայդենը կարող է ոչնչացնել նոյեմբերին Ներկայացուցիչների պալատը հաղթելու՝ դեմոկրատների շանսերը։ Այդ մասին հատնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բայդենը հակադարձել է Փելոսիին, որ տեսել է հարցումներ, որոնք ցույց են տալիս, որ նա կարող է հաղթել: Մեկ այլ աղբյուր Բայդենին նկարագրել է, որ նա պաշտպանողական է տրամադրված ընտրությունների վերաբերյալ: Ինչ-որ պահի Փելոսին խնդրել է Բայդենի երկարամյա խորհրդական Մայք Դոնիլոնին՝ գիծ մտնել տվյալների շուրջ զրուցելու համար: