Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի 3,3 միլիարդ դոլարի վարկ՝ օգտագործելով ռուսական ակտիվների առգրավված տոկոսները, որոնք սառեցվել էին Ուկրաինա ներխուժումից հետո։ Այդ միջոցները 50 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի մի մասն են, որը Կիևին աջակցելու համար համաձայնեցրել են G7 երկրներ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրեն 20-ական միլիարդ դոլար, իսկ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան ու Կանադան՝ ընդհանուր 10 միլիարդ դոլար։