Միջազգային

Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետը փախել է Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետը փախել է Հարավային Կորեա

Ավագ դիվանագետը, որն աշխատում էր Կուբայում Հյուսիսային Կորեայի դեսպանատանը, անցյալ տարի ընտանիքի հետ փախել է Հարավային Կորեա։ Այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա՝ լրատվամիջոցների հետ նրա շփումից հետո։

Ռի Իլ-Գյուն 9 տարի աշխատել է Կուբայում, բայց 2023 թվականի նոյեմբերին հանկարծակի լքել է պաշտոնը։ Ռին բացատրել է, որ հիասթափված է ԿԺԴՀ ռեժիմից։ Նրան փախուստի մղել է ԱԳ նախարարությունում առկա կոռուպցիան, ինչպես նաև այն, որ իշխանությունները մերժել են բուժման նպատակով Մեքսիկա այցելելու՝ նրա խնդրանքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական