Միջազգային

Թուրքիան և Իրանը կարող են պայմանավորվել Թուրքմենստանի գազ տարանցման հարցում

Թուրքիան և Իրանը կարող են պայմանավորվել Թուրքմենստանի գազ տարանցման հարցում

Թուրքիան ակնկալում է, որ շուտով Իրանի հետ համաձայնության կգա թուրքմենական գազի տարանցման ու փոխանակման հարցում։ Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Թուրքիան այժմ ուսումնասիրում է հարևան Իրանի տարածքով Թուրքմենստանից փոխանակման միջոցով գազ ներկրելու հնարավորությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի «համաձայնության հասնել այս ամսվա վերջին Իրան կատարելիք այցի ընթացքում»։

Ադրբեջանի SOCAR և թուրքական պետական ​​Botas գազային ընկերությունները 2024 թվականի հունիսի 4-ին համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանի և երրորդ երկրների տարածքով թուրքմենական գազի՝ դեպի Թուրքիա մատակարարման շուրջ։ 2024թ․ մարտին Թուրքմենստանը և Թուրքիան ստորագրեցին փոխհամագործակցության հուշագիր բնական գազի ոլորտում գործընկերության զարգացման վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական