Միջազգային

«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր

«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադրձել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում հանդիպմանը։

Նրա խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը «շատ բան կնշանակեր այդ երկրների և ամբողջ տարածաշրջանի համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դրա համար երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների, ուստի մենք պատրաստվում ենք շարունակել նրանց մղել տարաձայնությունների վերջնական կարգավորման և համաձայնության»:

Նրա խոսքով, եռակողմ հանդիպման ժամանակ առաջընթաց է գրանցվել, բայց համաձայնություն դեռ չկա։ «Մենք չենք հանգստանա, մինչև չհասնենք դրան»,– ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական