Միջազգային

Մետցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Մետցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով վերընտրվել է Եվրախորհրդարանի (ԵՊ) նախագահ։ Մեցոլայի թեկնածության օգտին քվեարկել է 562 պատգամավոր։ Նրա մրցակիցը իսպանացի պատգամավոր, «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախակողմյան իսպանական կուսակցության անդամ Իրեն Մոնտերոն էր։ 

Մետցոլան 2020 թվականին ընտրվել է առաջին փոխնախագահ, իսկ 2022 թվականին՝ 42 տարեկանում, դարձել Եվրախորհրդարանի ամենաերիտասարդ նախագահը կառույցի ողջ պատմության ընթացքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական