«Հանրապետական» կուսակցությունը Դոնալդ Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է ABC-ին։
Հայտնի է դարձել նաև, որ Թրամփը որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու ընտրել է Օհայոյից 39-ամյա սենատոր Ջեյ Դի Վենսին։
Նախորդ տարի Վենսը 18 այլ հանրապետականների հետ ստորագրել էր նամակ՝ կոչ անելով Բայդենին դադարեցնել «անսահմանափակ օգնությունն» Ուկրաինային: