Միջազգային

Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն

Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն

Ուկրաինացիների 44%-ը կարծում է, որ եկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու ժամանակը։ Դրան դեմ է արտահայտվել հարցվածների 35%-ը, դժվարացել է պատասխանել 21%-ը։ Սրանք են Ռազումկովի կենտրոնի ուսումնասիրության արդյունքները, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հուլիսի 15-ին։ 

Երկրի կենտրոնական շրջանների բնակիչների 49%-ը հանգիստ կընդունի Ռուսաստանի հետ պաշտոնական խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ուկրաինայի արևմտյան հատվածում այս ցուցանիշը զգալիորեն ցածր է՝ ընդամենը 35%։ Երկրի արևելքում հարցվածների միայն 33%-ն է ցանկանում բանակցություններ վարել, իսկ 34%-ը դեմ է: Այնտեղ հարցվածների գրեթե մեկ երրորդը չի կողմնորոշվել:

Հարցման մասնակիցների 51,5%-ի համար Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու նվազագույն պայմանը Ուկրաինայի վերադարձն է 1991թ. սահմաններին։ Հարցվածների 26%-ը կհամաձայնի ռուսական զորքերի դուրսբերմանը 2022 թվականի սկզբին զբաղեցրած դիրքերից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական