Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Դեսպանությունը հուլիսի 15-ին վերսկսել է աշխատանքը Թեհրանի Դարրուս թաղամասի նոր հասցեով։
Որոշումն ընդունվել է պաշտոնական Բաքվի և Թեհրանի բանակցություններից հետո, դեսպանն ու դիվանագիտական առաքելության ներկայիս անձնակազմն արդեն Իրանում են։