Միջազգային

Չինաստանում սկսել են վաճառել Թրամփի շապիկները մահափորձից անմիջապես հետո

Չինաստանում սկսել են վաճառել Թրամփի շապիկները մահափորձից անմիջապես հետո

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով շապիկներ՝ արված մահափորձից անմիջապես հետո, հայտնվել են Չինաստանի խոշորագույն՝ էլեկտրոնային առևտրի Taobao հարթակում՝ դեպքից ընդամենը մի քանի ժամ անց, գրում է South China Morning Post-ը։

Հրատարակության համաձայն՝ չինական առցանց խանութների վաճառողների արձագանքը գրեթե նույնքան արագ է եղել, որքան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը և ավելի արագ, քան ամբողջ աշխարհի կառավարությունների մեկնաբանությունները։

Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 18:15-ի սահմաններում, Բայդենի առաջին մեկնաբանությունն արվել է երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, իսկ Թրամփի՝ բռունցքը թափահարող այժմ խորհրդանշական լուսանկարով շապիկների առաջին խմբաքանակը վաճառքի է հանվել մոտավորապես ժամը 20:40-ին, գրում է թերթը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական