ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է արմատական պաղեստինյան շարժման որոշման մասին՝ դադարեցնել հրադադարի բանակցությունները Գազայի հատվածում՝ Իսրայելի դիրքորոշման պատճառով։
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն մի շարք հեռախոսազրույցների ընթացքում տեղեկացրել է տարածաշրջանի միջնորդներին և շահագրգիռ կողմերին բանակցությունները դադարեցնելու շարժման որոշման մասին», – նշել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը՝ բացատրելով այս մտադրությունը Իսրայելի ենթադրյալ «անլուրջ վերաբերմունքով»: