Եգիպտոսը և Սերբիան հանդես են գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման հարցում խաղաղության հասնելու անհրաժեշտության օգտին, Կահիրեում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին։
«Միջազգային մակարդակով բանակցությունների ընթացքում մեր քննարկումները շոշափել են տարբեր հարցեր, առաջին հերթին ուկրաինական ճգնաժամը։ Մենք ընդգծեցինք որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը»,-ասել է Եգիպտոսի նախագահը։