Միջազգային

«Ուկրաինայի հարցով բանակցությունների համար նախադրյալներ չկան». Պեսկով

«Ուկրաինայի հարցով բանակցությունների համար նախադրյալներ չկան». Պեսկով

ՆԱՏՕ-ն չի ցանկանում հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները դաշինք Ուկրաինայի հնարավոր մուտքի վերաբերյալ, և քանի որ այս կետը հիմնարար է, բանակցությունների համար դեռևս նախադրյալներ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Ընդհանուր առմամբ, դաշինքն ասում է՝ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, այսինքն՝ մենք երբեք հաշվի չենք առնի Ռուսաստանի գլխավոր մտահոգությունը։

Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ բանակցությունների համար նախադրյալներ չկան»,-ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական