Միջազգային

«Գնդակը խոցեց աջ ականջիս վերին հատվածը»

«Գնդակը խոցեց աջ ականջիս վերին հատվածը»

Դոնալդ Թրամփը իր դեմ կատարված մահափորձից հետո առաջին անգամ մեկնաբանել է տեղի ունեցածը․

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ արագ արձագանքելու համար: Ամենակարևորը՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել հանրահավաքում զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մեկ այլ ծանր վիրավորի ընտանիքին։

Անհավատալի է, որ նման արարք կարող է տեղի ունենալ մեր երկրում։ Այս պահին ոչինչ հայտնի չէ կրակողի մասին, ով այժմ մահացած է։

Ինձ դիպավ գնդակը, որը խոցեց աջ ականջիս վերին հատվածը։ Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, լսեցի սուլոց, կրակոցներ և զգացի, որ գնդակը պատռում է մաշկս։ Սկսվեց ուժեղ արյունահոսություն, և ես հասկացա, թե ինչ է կատարվում: ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ»,- հայտարարել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական