Միջազգային

ՄԱԿ. «2080 թվականին աշխարհի բնակչության թիվը կհասնի առավելագույնի»

ՄԱԿ. «2080 թվականին աշխարհի բնակչության թիվը կհասնի առավելագույնի»

Առաջիկա 60 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը կշարունակի աճել և մինչև 2080-ականների կեսերը կհասնի 10,3 միլիարդի, հաղորդում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը։

«Ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել ևս 50-60 տարի՝ 1980-ականների կեսերին հասնելով մոտավորապես 10,3 միլիարդ մարդու: Գագաթնակետին հասնելուց հետո, կանխատեսվում է, որ այն կսկսի նվազել՝ մինչև դարի վերջը աստիճանաբար կնվազի մինչև 10,2 միլիարդ մարդ»,-ասվում է կազմակերպության զեկույցում։

Զեկույցի հեղինակները գրում են, որ կանխատեսման փոփոխությունները կատարվել են աշխարհի որոշ խոշոր երկրներում, հատկապես Չինաստանում ծնելիության նվազման տվյալների վերլուծության հիման վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական