Միջազգային

Թուրքիայում ավտոբուս է վթարի ենթարկվել

Թուրքիայում ավտոբուս է վթարի ենթարկվել

Թուրքիայի Մուղլա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Անթալիայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությանը։

Ըստ IHA գործակալության՝ վթարի հետեւանքով տուժել է 28 մարդ, որոնցից չորսի վիճակը ծանր է։ Վթարից երկու հոգի ողջ չեն մնացել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանգստյան օրերին էքսկուրսիայի մեկնած տեղի բնակիչներին տեղափոխող ավտոբուսի արգելակները խափանվել են, որից հետո Աքյաքա քաղաքում մխրճվել է կայանված երեք մեքենաների մեջ և կանգնել միայն տան պատին բախվելուց հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական