Պսկովի մարզի Օպոչկա քաղաքի հինգհարկանի շենքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը Telegram-ի իր ալիքում։
«Այսօր առավոտյան Օպոչկայում՝ Սուշչևսկայա, 2ա, հինգհարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։ Վնասվել է երեք բնակարան և երկու մեքենա»,- հավելել է մարզպետը։
Նրա խոսքով՝ պայթյունից հետո բռնկված հրդեհը մարվել է 15 րոպեի ընթացքում։ Շենքի բնակիչները տարհանվել են։
Առաջիկայում մասնագետները կժամանեն տեղում՝ գնահատելու տան վիճակը, եզրափակել է Վեդերնիկովը։