Միջազգային

Ֆինլանդիան փակել է Ռուսաստանի հետ սահմանը միգրանտների համար

Ֆինլանդիան փակել է Ռուսաստանի հետ սահմանը միգրանտների համար

Ֆինլանդիայի խորհրդարանը հուլիսի 12-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 167 կողմ՝ 31 դեմ, ընդունել է օրինագիծ, որն արգելում է միգրանտների մուտքն այս երկիր Ռուսաստանի տարածքով։

Այսուհետ ֆին սահմանապահները կկարողանան արգելել մուտքը Ռուսաստանի Դաշնությունից ժամանող ապաստան հայցողներին հենց սահմանից։

Որոշ անցակետեր կարող են ընդհանրապես դադարեցնել ապաստանի դիմումների ընդունումը:

Բացառություններ են նախատեսված առավել խոցելի խմբերի, մասնավորապես երեխաների և հաշմանդամների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական