ՌԴ ԱԳ փոխնախարար Միխային Գալուզինը անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը․
«Ենթադրելու բոլոր հիմքերը կան, որ արևմտականները հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարակից բոլոր պետությունների վերաբերյալ»,- նշել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում․
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022թթ․ եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացման հիման վրա», - եզրափակել է նա: